Նյու Յորքում վառվել են սուրբծննդյան գլխավոր տոնածառի լույսերը, հայտնում է Dailymail-ը:
Տոնակատարությանը իրենց ելույթներով գեղեցկացրին երգիչները, խմբերը, երգչախմբերն ու պարողները՝ ներառյալ առաջին մեծության աստղերը:
Նրանց թվում է եղել իտալացի երգիչ Անդրեա Բոչելին, ռոք բեմի վետերան Սթինգը, սևամորթ երգչուհի Մերի Ջեյ Բլայջը: Նրանք բոլորը կատարել են դասական սուրբծննդյան երգեր և մեծ ժողովրդականություն վայելող սեփական հիթեր:

