Մեղրի բուժիչ հատկությունների մասին գիտեն բոլորը: Բնական մեղրն ի վիճակի է գլխուղեղում ակտիվացնել ինչպես տեղեկատվության յուրացման գործընթացները, այնպես էլ ստացված գիտելիքների պահպանումը՝ շնորհիվ դրանում պարունակվող հեշտ յուրացվող ածխաջրերի, Մեղրը հաղթահարում է նաև վախի զգացողությանը: Ուսումնասիրությունները պարզել են, որ Երկրորդ տեղում հնդկացորենն է: Դրանում ամենամեծ քանակությամբ, թեթև յուրացվող երկաթ է պարունակվում: Այն անհրաժեշտ է գլխուղեղի աշխատանքը կարգավորելու համար:
Այդ էլեմենտներով հարուստ են հասուն նուռը, կանաչ խնձորը, սև հացը:
Պանիրը նույնպես նպաստում է հիշողության կարգավորմանը: Այն հարուստ է կալցիում ու տրիպտոֆանի ամինաթթուներով:
Հաջորդը՝ ձուկն և ծովամթերքն են: Ձկան, հատկապես ճարպոտ տեսակներում կան բազմաթիվ չհագեցած ճարպաթթուներ՝ օմեգա-3: Դրանք չեզոքացնում են խոլեսթերինն ու անոթները պահում ակտիվ վիճակում: Ձկան մեջ կա նաև ֆոսֆոր, որը նույնպես կարևոր է հիշողության համար: Հինգերորդ տեղում կոճապղպեղն է, որը պարունակում է կապսաիցին, ինչը խթանում է գլխուղեղի արյան շրջանառությունն անգամ ամենամանր անոթներում ու վերացնում սթրեսային վիճակը: