Առողջապահություն 

Ի՞նչ ուտել նյութափոխանակությունը կարգավորելու համար

Նախ անհրաժեշտ է ընտրել նյութափոխանակությունն կարգավորող ճիշտ սննդակարգ՝ մթերքները, որոնք  էկոլոգիապես մաքուր են  ու չեն պարունակում հավելումներ: Նյութափոխանակության խախտման պատճառներ կարող են լինել  ժառանգականության գործոնը:Բոլոր ցիտրուսները նպաստում են  նյութափոխանակության կարգավորմանը: Դրանց պարբերական օգտագործումը նպաստում է մարսողությանը,  արդյունքում՝ օրգանիզմի ամբողջական նյութափոխանակությանը: Կանաչ թեյը նպաստում է  նպաստում է օրգանիզմում գլյուկոզայի մակարդակի կարգավորմանը և աղիքաստամոքսային տրակտի բնականոն գործունեությանը: Այն նվազեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը և չեզոքացնում է վնասակար ճարպերը: Կալցիումով հարուստ կաթնամթերքը խթանում է օրգանիզմում կալցիտրիոլ հորմոնի արտադրությունը: Սակայն խորհուրդ չի տրվում օգտագործել  բարձր յուղայնությամբ կաթնամթերք:
Նուշը իրենում պարունակում է մեծ քանակությամբ հանքանյութեր և վիտամիններ, կարգավորում է նյութափոխանակությանը և կարգավորում սրտանոթային համակարգի աշխատանքը: Թռչնամիսը սպիտակուցի լավագույն տարբերակներից է, հարուստ է վիտամին B-ով:  Խնձորը ճարպերը այրող լավագույն միրգն է, նպաստում է նյութափոխանակության կարգավորմանը, ուստի անհրաժեշտ է օրական ուտել 3-4 խնձոր: Բրոկոլին նույնպես արագացնում է նյութափոխանակությունը, իրենում պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C ու կալցիում: 

Նույն շարքից