Ռազմական 

Մեծ Բրիտանիան ընդլայնում է ռազմաօդային ուժերը Սիրիայում

Բրիտանիայի իշխանությունները ևս 8 ռմբակոծիչ են ուղարկում Սիրիայում ԴԱԻՇ-ի գրոհայինների ուղղությամբ ավիահարվածներ հասցնելու համար: Այս մասին BBC-ին հայտնել է այդ երկրի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը:

Ինքնաթիռներն ուղարկվել են Կիպրոսի Ակրոտիրի ավիաբազա, որտեղից ռազմական հարձակումներ են իրականացվում արմատական ծայրահեղականների դեմ:

Ֆելոնի խոսքով՝ Բրիտանիայի Թագավորական ռազմաօդային ուժերի առաջին հարվածները հասցվել են Սիրիայի արևելքում նավթային շրջանների ուղղությամբ: Գործողությունը հաջող է անցել, թեև ռմբակոծությունների ստույգ արդյունքներն ավելի ուշ հայտնի կդառնան՝ ասել է նախարարը:

Չորեքշաբթի ուշ երեկոյան Մեծ Բրիտանիայի խորհրդարանը հաստատել է երկրի մասնակցությունը Սիրիայում ռազմական գործողությանը:

Նույն շարքից