Ռազմական 

Բրիտանական ռմբակոծիչների թիրախում են հայտնվել ԻՊ խմբավորման նավթահորերը

Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի ավիահարվածների հիմնական թիրախներ են դարձել Սիրիայի արևելքի նավթահանքերով շրջանները, որոնք գտնվում են ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Ավելի վաղ հեռուստաալիքի թղթակիցը հայտնել էր, որ օդուժի 4 Tornado ինքնաթիռներից 2-ը Կիպրոսի «Ակրոտիրի» ավիաբազա են վերադարձել առանց մարտական զինամթերքի։ Այնտեղից դրանք դուրս էին եկել ԴԱԻՇ-ի գրոհայիններին հարվածներ հասցնելու համար։

Չորեքշաբթի երկոյան բրիտանական խորհրդարանն արտոնել է երկրի ռազմաօդային ուժերի կիրառումը Սիրիայում ԴԱԻՇ-ին հարվածներ հասցնելու համար։ Բրիտանիան մի քանի օր առաջ կրկնակի ավելացրել էր ավիախմբի թվաքանակը տարածաշրջանում։

Նույն շարքից