Թուրքիան պետք է մեծ ջանքեր գործադրի Իրաքում և Սիրիայում ԴԱԻՇ-ի դեմ պայքարելու համար: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշթոն Քարտերը:
«Թուրքիան մեր կոալիցիայի անդամ է և աշխատում է մեզ հետ: Ակնհայտ է, որ մենք կուզենայինք, որ նա, ինչպես և կոալիցիայի մյուս անդամներն անեին ավելի շատ գործեին Սիրիայում և Իրաքում»,- մեջբերում է TASS-ը Քարտերի խոսքերը:
Քարթերի խոսքերով` ուժեղացում են սպասում թուրքական զորքերից, հետախուզական ծառայություններից, սահմանային և ներքին անվտանգության ծառայություններից: Նա հիշեցրել է, որ ԴԱԻՇ-ը թուրքերի համար նույնպես սպառնալիք է: