Առողջապահություն 

Ազնվամորու բուժական նշանակությունը

Քիմիական բաղադրությունը.

 

Ազնվամորու պտուղները պարունակում են օրգանիզմին անհրաժեշտ խնձորաթթու, կիտրոնաթթու, սալցիլաթթու, ֆոլաթթու, վիտամին C, շաքարներ, դաբաղանյութեր, նատրում, կալցիում, ֆոսֆոր եւ այլ Էլեմենտներ: 100գ. Պտուղըյուրացվելով օրգանիզմում, տալիս է 41կկալ էներգիա:

Ազնվամորին բուժման նպատակով օգտագործվում է հիմնականում պտուղը, մասնակիորեն՝ տերեւներն ու ծաղիկները:Պտուղները հավաքում են լրիվ հասունանալուց հետո եւ չորացնում:

Հին Ռուսիայում օրգանիզմի առույգությունը պահպանելու նպատակով խմել են ազնվամորու ու լոռամրգու պտուղներից պատրաստված օշարակ:

Հայրենական բժշկության մեջ պտուղները օգտագործվում է գրիպի, մրսաշության, ռեւմատիզմի, իսկ պտուղի եփուկը՝ կարմրուկի ժամանակ:Պտուղներն օգտագործվում են նաեւ լնդախտի, ստամոքսային ցավերի, մարսողությունն կարգավորելու նպատակով: Ազնվամորու ծաղիկների թուրմը կիրառվել է օձի կծածի դեմ, իսկ պտուղների եփուկն ու տերեւների թուրմը նեւրոզների, մի շարք ինֆեկցիաների դեպքում:

Գիտնականները հիմնավորել են պտուղների միզամուղ եւ խուխամուղ հատկությունները

Սակայն պարունակոլով մեծ քանակությամբ պուրինային հիմքեր, պտուղները հակացուցված են պոդագրայով եւ նեֆրիտով տառապող հիվանդներին:

Նույն շարքից