Ամերիկյան հայտնի դերասանուհի, երգչուհի Բարբարա Սթրեյզանդը պատրաստվում է կրկին փորձել հանդես գալ որպես ռեժիսոր և նոր ֆիլմ նկարահանել ռուս կայսրուհի Եկատերինա 2-րդի մասին:
Ֆիլմում գործողությունները ծավալվում են երիտասարդ Եկատերինայի շուրջ, որն իշխանությունն իր ձեռքն է առնում երկիրը կառավարել չկարողացող ամուսնու օրոք:
Այս ֆիլմը Սթրեյզանդի համար կլինի 4-րդ ռեժիսորական աշխատանքը: