Սիցիլիայում կրկին «արթնացել» է Եվրոպայի ամենաբարձր ակտիվ հրաբուխը` Էտնան:
The Guardian-ի փոխանցմամբ՝ հրաբխային խառնարանից դուրս պրծած կրակի լեզվակները, միախառնվելով հանկարծակի ճայթած կայծակի հետ ստեղծել են գեղեցիկ, բայցև սարսափելի տեսարան:
3.329մ բարձրությամբ Էտնան ունի 5 հրաբխային խառնարան։ Աղբյուրի տվյալներով՝ ժայթքումը տեղի է ունեցել Վորագին կոչվող խառնարանում, որը հայտնաբերվել է 1945թ.:



