Ռազմական 

Լուսադեմին հակառակորդի գնդակից զոհված 20-ամյա Էրիկը այսօր պետք է զորացրվեր

SHAMSHYAN.com-ը գրում է. Լուսադեմին հակառակորդի գնդակից զոհված 20-ամյա Էրիկը պետք է այսօր զորացրվեր: Հարազատները պատրաստված եւ անհամբերությամբ սպասում էին նրա՝ տուն վերադառնալուն: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասել է Շաքիի գյուղապետ Վահան Ղազարյանը:

Նա նշել է, որ Էրիկի հայրն էլ 2 տարի առաջ է հանկարծամահ եղել.«Անապահով ընտանիք է: 5 երեխա են՝ 4 եղբայր, 1 քույր: Էրիկը ընտանիքի փոքրն էր: Չարչարվող, ապրող ընտանիք են: Այս նորությունից բոլորս ենք ցավ ապրում»:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից