Առողջապահություն 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտնել է Էբոլա համաճարակի տարածման դանդաղեցման մասին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Գի Մունն Արևմտյան Աֆրիկա կատարած այցի ընթացքում հայտարարել է, որ Լիբերիայում Էբոլա համաճարակի տարածումը դանդաղում է, նշվում է ՄԱԿ-ի մամուլի կենտրոնի կայքում։

«Մոբիլիզացման մեր ռազմավարությունը գործում է»,- ասել է Մունը՝ նշելով, սակայն, որ «այժմ ժամանակը չէ համաճարակի դեմ պայքարելու աշխատանքը թուլացնելու համար»։

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է վերականգնել հիմնական սոցիալական ծառայությունները, ամրապնդել և աջակցել տնտեսական ակտիվությանը։

Բան Գի Մունը նշել է նաև, որ ՄԱԿ-ում բոլորը պետք է մտածեն Արևմտյան Աֆրիկայի երկրներում առողջապահության համակարգի ամրապնդման մասին, որպեսզի հետագայում կարողանան դիմակայել վիրուսային հիվանդությունների համաճարակներին։

«Մենք ձեր հետ կլինենք այնքան ժամանակ, քանի դեռ համաճարակը չի հաղթահարվել»,- վստահեցրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Լիբերիայի բնակիչներին։

Նույն շարքից