Առողջապահություն 

Հարավային Կորեան արգելել է թռչնամսի ներկրումն ԱՄՆ-ից

Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, Հարավային Կորեայի իշխանությունները ամերիկյան ֆերմաներից մեկում թռչնագրիպի բռնկումների պատճառով արգելել են թռչնամսի ներկրումը ԱՄն-ից:

 

Ինչպես հայտնել են Կորեայի հանրապետության գյուղատնտեսության նախարարությունից, ներկրման արգելանք է հաստատվել բոլոր տեսակի թռչնամսի, ձվի վրա, որոնք վերջին 21 օրում չեն ենթարկվել 1,5 ժամյա վերամշակման՝ հատուկ սահմանված ջերմաստիճանում:

 

Նախորդ շաբաթ ԱՄՆ-ը իշխանությունները հաղորդել էին Արեգոն նահանգի ֆերմաներից մեկում թռչնագրիպի վիրուսի բռնկումների մասին: Այս տարի Հյուսիսային Կորեան ներկրել էր ավելի քան 60 հազար տոննա թռչնամիս, իսկ սեփական թռչնամսի արտադրության տեմպերը աճել էր 17 տոկոսով:

Ուստի Հյուսիսային Կորեան ԱՄՆ-ից ներկրումների դադարեցման պայմաններում թռչնամսի դեֆիցիտ չի ունենա, քանի որ ներկրումները կշարունակվեն Հարավային Ամերիկայի երկրներից:

Նույն շարքից