Առողջապահություն 

Բնական ցավազրկող միջոցների հնգյակ

Ներկայացնում ենք  հինգ մթերք, որոնք համարվում են  բնական ցավազրկող միջոցներ,այս մթերքները նաև  օգնում են հաղթահարել քրոնիկական «դանդաղ» բորբոքումները,  հոգնածությունը, լարվածությունը:



Մանանեխ. մի կտոր սև հացի հետ մանանեխի միջուկ ուտելու դեպքում կարելի է բուժել ծանրաբեռնվածությունից առաջացած գլխացավը:


Չիլի պղպեղ կամ կայենական պղպեղ (դրա հիման վրա պատրաստում են բալզամներ և պղպեղալաթեր, որոնք շատ օգտակար են հոդային ցավերի ժամանակ):

 

Կոճապղպեղ. արևելյան բժշկության մեջ այս արմատը վաղուց օգտագործվում է ատամի ցավը մեղմելու համար: Շատ արդյունավետ է կոճապղպեղից պատրաստված թուրմը:

Սխտոր. կապսիցիումը հակաբակտերիալ նյութերի հետ կօգնի ազատվել ընդհանուր տենդագին վիճակից և բորբոքումներից առաջացած ցավերից:

Մուգ շոկոլադ. սա այն մթերքն է, որն ամենից լավ է օգնում էնդարֆինների արտադրմանը: Իսկ այդ երջանկության հորմոնները նույնպես ցավազրկողներ են:

Նույն շարքից