Գայլուկն ունի արժեքավոր բուժիչ հատկությունների լայն սպեկտր. խթանում է կանանց սեռական էստրոգեն հորմոնի գոյացումը, որի շնորհիվ կիրառվում է հորմոնաթերապիայում։ Ունի միզամուղ, հանգստացնող, քնաբեր, ցավազրկող, հակալնդախտային, հակաբորբոքային, հակակարկամային, հակաբակտերիալ, հակախոցային, արյունատար մազանոթներ ամրացնող ազդեցություն։ Լավացնում է ախորժակը և մարսողությունը, կարգավորում է ճարպերի փոխանակումը և աղաջրային հավասարակշռությունը։ Նպաստում է մաշկի և ներքին լորձաթաղանթների բջիջների վերականգնմանը, ամրացնում է մազարմատները, ունի հակաալերգիկ ազդեցություն։ Գարեջրի խմորիչ Խմորիչը, նույնն է` դրոժը, ստանում են գարու ածիկի և գայլուկի խառնուրդի ջրային լուծույթի խմորման ընթացքում։ Գարեջրի խմորիչի փոքր սնկիկի մեջ կենտրոնացած են բազմաթիվ օգտակար նյութեր, այն վիտամինների, արժեքավոր ամինաթթուների և սպիտակուցների (մոտ 50 %) շտեմարան է։ Գարեջրի խմորիչն օգտագործվում է` որպես կենսաբանորեն ակտիվ հավելված, որը լրացնում է B խմբի վիտամինների սակավությունը։ Պարունակում է նաև նիկոտինաթթու, բիոտին, E վիտամին, օգտակար ճարպաթթուներ, կալցիում, մագնիում, երկաթ, մարգանեց, ցինկ և այլն։
Գարեջրի խմորիչն օգտագործվում է բժշկության մեջ` նյութափոխանակությունը լավացնելու համար, հիպովիտամինոզի, սակավարյունության, շաքարային դիաբետի, հեպատիտի դեպքում։ Բարձրացնում է աշխատունակությունը, լավացնում է ընդհանուր ինքնազգացողությունը։ Գարեջրի խմորիչի կիրառումը թույլ է տալիս ներարկվող ինսուլինի չափաբաժինը` 1-ին տիպի շաքարային դիաբետի, և թեթևացնում է հիվանդության ընթացքը 2-րդ տիպի շաքարային դիաբետի դեպքում։ Զգուշացում. Կարևոր է իմանալ, որ վերոգրյալը չի վերաբերում գարեջրին։ Գարեջրի խմորիչը վաճառվում է փոշու և հաբերի ձևով, կամ կարելի է գնել գարեջրի գործարաններից թարմը` հեղուկ վիճակում։ Թարմ խմորիչի սնկերն ավելի ակտիվ են։