Լինա Մեդինի հետ այս դեպքը պատահել է ավելի քան 70 տարի առաջ: Սակայն, մինչև հիմա անհավատալի է, որ այն իրականում եղել է:
Լինա Մեդինան ծնվել է 1933 թվականի սեպտեմբերի 27-ին՝ Պերու քաղաքում: Նրանց ընտանիքում եղել է 9 երեխա:
Երբ նա դեռ փոքր էր՝ փորիկը մեծանում էր և բժիշկները կասկածում էին, որ նա քաղցկեղով է տառապում:
Սակայն, ստուգումներից հետո պարզվեց անհավատալին՝ աղջիկը 7 ամսական հղի էր:
Երբ Լինան իր տղային լույս աշխարհ բերեց՝ 5 տարեկան էր, երեխան 2700 գրամ էր և շատ առողջ: Այս դեպքը հետաքրքրեց ամբողջ աշխարհի բժիշկներին ու գիտնականներին: Բժիշկները գտնում էին, որ պատճառը եղել է սեռական վաղ հասունացումը:
Լինան ոչ մի անգամ չի խոսել երեխայի հոր մասին, կամ ինչպե՞ս է այդ դեպքն իր հետ պատահել: Նրա հորը ձերբակալել էին՝ աղջկան բռնաբարելու մեղադրանքով, սակայն ապացույցների բացակայության պատճառով շուտով ազատ են արձակել:
Նրա առաջնեկ Ժերայրոն՝ մահանում է 40 տարեկանում՝ ողնուղեղի հիվանդության պատճառով: Նա իր մոր հետ մեծացել էր՝ իմանալով, որ նա իր քույրն է: Միայն 10 տարեկանում նրան պատմեցին ճշմարտությունը:
Այսօր Լինան իր ամուսնու՝ Պաուլոյի հետ ապրում է Մեկսիկայում: Նրանք ունեն տղա, որին Լինան լույս աշխարհ է բերել 38 տարեկանում:
Այս պատմությունն իսկապես անհավատալի է և Լինան, անկախ իր կամքից, մտավ բժշկության պատմության մեջ: