Իրավական 

Մալաթիա-Սեբաստիայում կրակոցների առթիվ քրեական գործ է հարուցվել

analitik.am

Մալաթիա-Սեբաստիա համայնքում  կրակոցների  առթիվ, որոնց արդյունքում քաղաքացի է վիրավորվել, քրեական գործ է հարուցվել: Այս մասին տեղեկացնում են  ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը: «Հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ հրազենային վնասվածքով քաղաքացի է տեղափոխվել: Ահազանգի հիման վրա անմիջապես հիվանդանոց է գնացել քննիչը: Դեպքի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 112 և 235 հոդվածների առաջին մասերով»,-  նշեց Տռուզյանը:

 

Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում կրակոցներ են հնչել, ինչի արդյունքում որովայնի շրջանում ստացած հրազենային վնասվածքով 39-ամյա մի տղամարդ տեղափոխվել է հիվանդանոց: ՀՀ ոստիկանությունը պարզում է դեպքի մարնամասները:

Նույն շարքից