Իրավական 

Իտալիայում խստացվել է կոռուպցիայի համար պատիժը

analitik.am

Իտալիայի կառավարությունը հավանություն է տվել վարչապետ Մատեո Ռենցիի ներկայացրած օրինագծին, որը նախատեսում է կոռուպցիայի համար պատժի խստացում: Այս մասին հաղորդում է Associated Press-ը: Կոռուպցիային առնչվող հանցագործությունների համար առավելագույն ազատազրկման ժամկետը հասցվել է 10 տարվա:

Նվազագույն պատժաչափը կլինի 4 տարի: Բացի այդ, նոր օրենքով կաշառակերների գույքը ենթակա է առգրավման:

Հակակոռուպցիոն միջոցառումների ուժեղացումն Իտալիայում կապված է սկանդալի հետ, որի արդյունքում ձերբակալվել է 37 մարդ՝ ներառյալ մի քանի խոշոր պաշտոնյաներ:

Նույն շարքից