Իրավական 

Դինքին չեմ սպառնացել, այլ նախազգուշացրել եմ. Ստամբուլի նախկին փոխնահանգապետ

analitik.am

«Ակօս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության հարցով Ստամբուլի գլխավոր դատախազությունում որպես «կասկածյալ» ցուցմունք է տվել փոխքաղաքապետ Էրգյուն Գյունգյորը:   Ըստ Haberler-ի` երկուսուկես ժամ Գյունգորի զեկույցում հիմանկանում նշվում է Հրանտ Դինքի` Սաբիհա Գյուքչենի (Աթաթուրքի որգերած դուստրը, ում հայ լինելու մասին առաջինը բարձրաձայնել էր Դինքը) մասին գրած լուրը, ինչի համար նա հանդիպել էր Գյունգորին և ազգային անվտանգության ծառայության նախկին անդամ Օզել Յըլմազի հետ:   Դատախազությունը Գյունգորից պահանջել է ավելի մանրամասն զեկուցել այդ հանդիպման մասին, որի ընթացքում Հրանտ Դինքին սպառնացել էին:  


«Սաբիհա Գյոքչենի հետ կապված լուրերը հանրության շրջանում կարող էին վրդովմունք առաջացնել, և ես միայն նախազգուշացրի, որ այն որոշ շրջանակների կողմից կարող է օգտագործվել»,- ասել է նա: Հրանտ Դինքը այդ հանիպումից հետո ներկայացել էր նախկին նահանգապետարան և պաշտպանություն խնդրել: 

Նույն շարքից