Իրավական 

Մեծ Բրիտանիան անմիջական մասնակցություն է ունեցել ԿՀՎ կտտանքներին. նախկին բանտարկյալ

analitik.am

Բրիտանական հետախուզական ծառայությունների աշխատակիցները տեղյակ են եղել ԿՀՎ բանտերում կասկածյալների հարցաքննության անթույլատրելի մեթոդներին, այդ թվում՝ կտտանքներին, որոնց ունեցել են անմիջական մասնակցություն: Այս մասին RT-ին տված հարցազրույցում հայտնել է կալանավորների իրավունքների պաշտպան, Բաղրամ և Գուանտանամո բանտերի նախկին կալանավոր Մոազզամ Բեգը:

«ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան գործել են ձեռք ձեռքի: Իմ բանտարկության յուրաքանչյուր փուլում՝ լիներ դա Պակիստանում, երբ ինձ կալանավորեցին բրիտանական հետախուզության ներկայացուցիչները ԿՀՎ-ի հետ միասին, կամ Բաղրամում, կամ Կանդագարի ամերիկյան ռազմական բանտում, կամ Գուանտանամոյում՝ ամենուր Մի 5-ի և Մի 6-ի գործակալները անհաշիվ անգամներ հարցաքննել են ինձ: Բացի ինձնից, հարցաքննել են նաև մնացած 15 քաղաքացիներին և Բրիտանիայի բնակիչներին:

Նրանցից մեկը՝ Շաքեր Աամերը, մինչև հիմա այնտեղ է գտնվում: Նա պնդում է, որ իր գլուխը մեկ անգամ չէ, որ խփել են գաղտնի հաստատության պատերին՝ Մի 5-ի աշխատակիցների աչքի առաջ: Այնպես որ՝ մենք ընդհանրապես չենք կասկածում, որ բրիտանական հետախուզական ծառայությունը անմիջական առնչություն է ունեցել տեղի ունեցածին»,- հայտարարել է Բեգը:

Նույն շարքից