Իրավական 

Եվրամիությունը դատապարտել է Թուրքիայում ոստիկանական արշավները լրագրողների նկատմամբ

analitik.am

ԵՄ գերագույն հանձնակատար  Ֆեդերիկա Մոգերինին և հարևանության քաղաքականության հարցերով Եվրահանձնաժողովի  անդամ Յոհաննես Հանը կիրակի հանդես են եկել համատեղ  հայտարարությամբ, որում դատապարտել են ոստիկանական արշավներն ու մի շարք լրագրողների և ԶԼՄ-ների ներկայացուցիչների ձերբակալությունները Թուրքիայում:

Ինչպես հայտնում է INTERFAX.RU-ն` նրանց խոսքով` նման գործողությունները անհամատեղելի են մամուլի ազատության հետ, որը ժողովրդավարության հիմնական սկզբունքն է:

 «Մենք ակնկալում ենք, որ կգործի անմեղության կանխավարկածը և հիշեցնում ենք ցանկացած ենթադրյալ իրավախախտման դեպքում մեղադրյալների իրավունքների լիակատար պահպանման և  անկախ ու թափանցիկ հետաքննության անհերքելի իրավունքի մասին», - ասվում է Բրյուսելում տարածված հայտարարության մեջ:

Մոգերինին և Հանը հայտարարել են, որ այդ ոստիկանական գործողությունները «ուղղված են ընդդեմ եվրոպական արժեքերի և չափանիշների», որոնց ձգտում է Թուրքիան և որոնք պետք է հիմնարար լինեն ԵՄ-ի հետ ամուր հարաբերություններում»:

Նույն շարքից