Բրիտանացի երգիչ Սթինգի դուստրը՝ 25-ամյա Էլիոթ Սամները Evening Standard-ին տված հարցազրույցում պատմել է, որ հանդիպում է ավստրիացի մոդել Լյուսի ֆոն Ալտենի հետ։ Նա նշել է, որ նախկինում երբևէ չի խոսել իր սեռական կողմնորոշման մասին, քանի որ իրեն այդ մասին չեն հարցրել։
Սամները նշել է, որ չի ասոցացնում իրեն որևէ սեռի հետ և նախընտրում է ինքն իրեն ուղղակի երաժիշտ կոչել։
Էլիոտը Սթինգի և նրա կնոջ՝ Տրուդի Սթայլերի երրրոդ դուստրն է։ 2010 թվականին նա թողարկել է իր առաջին I Blame Coco ալբոմը, իսկ 2016-ին դուրս կգա նրա նոր՝ Information ալբոմը։