Իրավական 

ՀՀ ՊՆ զինվորականին մեղադրանք է առաջադրվել

analitik.am

Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության 55076 զորամասի առաջին ռեակտիվ-հրետանային դասակի մարտկոցի հրամանատար, կապիտան Էդգար Կարապետյանին, 242 հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով, մեղադրանք է առաջադրվել այն բանում, որ նա, 2014թ. օգոստոսի 25-ին ժամը 08.00-ի սահմաններում, իր անձնական օգտագործման «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով Աճառյան փողոցի 1/1 հասցեի դիմաց՝ «Դրախտ» ռեստորանային համալիրի հարակից տարածքում, թույլ է տվել ճանապարհային երթևեկության կանոնների խախտում՝ վրաերթի ենթարկելով հետիոտն Էմմա Կարապետյանին, որի հետևանքով վերջինս մահացել է։  Այս մասին է հայտնում դատական տեղեկատվական համակարգը։


Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորԴավիթ Հարությունյանը մեղադրյալ Էդգար Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է ստորագրություն չհեռանալու մասին։

Նույն շարքից