Մշակույթ 

Ֆրենկ Սինատրայի առաջին սելֆիները

Երգիչ և դերասան Ֆրենկ Սինատրայի ընտանեկան արխիվների լուսանկարների ցուցահանդեսը կբացվի Լոնդոնում, դեկտեմբերի 4-ին: Ցուցանմուշներում կներառվեն նրա նախկինում չհրապարակված լուսանկարները` տարբեր տարիքում, այդ թվում` ինքնանկարները: Լուսանկարները ներկայացրել է Սինատրայի թոռնուհի Ամանդա Էրլինգերը, հաղորդում է The Daily Mail-ը:

Նա խոստովանել է, որ երբ առաջին անգամ տեսել է 1938-ին թվագրվող պապիկի լուսանկարը, որտեղ Սինատրան իր արտացոլանքը լուսանկարել է հայելու մեջ, բացականչել է` չէ որ դա սելֆի է: Նրա խոսքերով` Ֆրենկը երիտասարդության տարիներին տարված էր լուսանկարներով և հաճախ էր լուսանկարում ինչպես իրեն, այնպես էլ ընկերներին ու մտերիմներին:

Նշենք, որ ցուցահանդեսը կձոնվի ամերիկացի կատարողի 100-րդ տարելիցին:

pic_9495d42419b66efabe2d76657632b301 CVXqzxSUEAAH2De

Նույն շարքից