Իրավական 

Ձերբակալվել է թուրքական Zaman պարբերականի գլխավոր խմբագիրը

analitik.am

Ստամբուլում այսօր ձերբակալվել է Zaman խոշոր պարբերականի գլխավոր խմբագիր Էքրեմ Դումանլին` երկրի ղեկավարության դեմ դավադրության կասկածանքով, հայտնում է РИА Новости-ն` հղում անելով Hurriyet պարբերականին:

Գլխավոր խմբագրի ձերբակալությունից հետո ոստիկանությունը լքել է խմբագրության շենքը, որտեղ առավոտվանից խուզարկություններ է անցկացրել:

Շենքի մոտ հավաքվել են մի քանի հարյուր աշխատակիցներ և ընթերցողներ, ովքեր մամուլի ազատությանն աջակցող կարգախոսեր են բղավել:

Նույն շարքից