Իրավական 

Ժամանակակից աշխարհում մարդու իրավունքների պաշտպանությունը քաղաքակիրթ յուրաքանչյուր երկրի խնդիրն է. Հ. Մանուկյան

analitik.am

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ ինստիտուտը նշում է իր գործունեության տասնամյակը, որի կապակցությամբ այսօր կազմակերպվել էր ՄԻԵԴ-ում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների և մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանության ապահովման թեմայով միջազգային համաժողով:

 

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը նույնպես ներկա էր այդ համաժողովին:

 

ՀՀ արդարադատության նախարարը  իր ելույթում ասաց, որ ժամանակակից աշխարհում մարդու իրավունքների պաշտպանությունը քաղաքակիրթ յուրաքանչյուր երկրի խնդիրն է: «Այսօր, ըստ էության, չկա մեր կյանքի որևէ ոլորտ,  որն այս կամ այն ձևով չառնչվի  եվրոպական կոնվենցիայի իրավական դիրքորոշումների հետ»,- ասաց նա և նշեց, որ, ընդ որում, դրանք այնքան ճկուն են, որ կարող են կիրառվել հասարակական ոլորտներում:

«Չնայած դրան՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բարդ մարտահրավերների առաջ է կանգնած»,- ասաց նախարարը և պարզաբանեց, որ դրանք կապված են դատարանի ծանրաբեռնվածության և գանգատների թվի հետ:

 

Նույն շարքից