Իրավական 

Արամ Մանուկյանին հարվածողը ազատ է արձակվել, որովհետև դա ծանր հանցագործություն չէ. գլխավոր դատախազ

analitik.am

ՀՀ գլխավոր դատախազ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանն այսօր մամուլի ասուլիսին ասաց, որ Արամ Մանուկյանին ծեծելու համար կասկածվող անձն ազատ է արձակվել, որովհետև, ըստ համապատասխան մարմնի, դա ծանր հանցագործություն չէ:

Ըստ գլխավոր դատախազի՝ որևէ անձի նկատմամբ վիրավորական արտահայտություններն անթույլատրելի են, իսկ խոսքի ազատությունը միշտ պետք է տարբերել վիրավորանքից: Այս մասին Գևորգ Կոստանյանն ասաց՝ պատասխանելով հարցին, թե որևէ պաշտոնյային վիրավորելը կարո՞ղ է հիմք հանդիսանալ մարդուն ծեծելու համար՝ նկատի ունենալով ազատամարտիկների նկատմամբ բռնությունների վերջին դեպքերը:

«Խոսքի ազատությունը չպետք  է շփոթել վիրավորանքի կամ զրպարտության հետ, այն չպետք  է անցնի վիրավորանքի շեմը»,-ասաց նա և նշեց, որ մասնավոր հայտարարությունների հետ կապված չի ցանկանում մեկնաբանություն տալ։

Նա  անթույլատրելի համարեց վիրավորական ոճը՝ ցանկացած մարդու կողմից, դա կլինի սովորական քաղաքացի, թե պաշտոնյա: «Քննությունը կպարզի, թե դա ինչի հետևանք էր: Ծեծը, անկախ շարժառիթից, հանցագործություն է»,-ասաց նա:

Գլխավոր դատախազը չի կարծում, որ վերջին շրջանում այս դեպքերը ամենաթողության արդյունք են, այլ գտնում է, որ դա դիտավորություն է յուրաքանչյուր  սուբյեկտի կողմից:

Նույն շարքից