Իրավական 

Բանակում մահվան ելքով դեպքերը կտրուկ նվազել են. Գևորգ Կոստանյան

analitik.am

Բանակում մահվան ելքով դեպքերը կտրուկ և էականորեն նվազել են, այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը։

«Մեզ համար մտահոգիչ և անընդունելի է ցանկացած կորուստ»,- ասաց նա և նշեց, որ իրավապահ մարմինները շարունակում են իրականացնել համակարգային այնպիսի գործողություններ, որոնք, իր խորին համոզմամբ, արդյունք են տվել:

«Մենք ունենք բավարար հիմքեր պնդելու, որ ունենք կայուն նվազում: Յուրաքանչյուր դեպք բոլորիս դժբախտությունն է, ոչ միայն ծնողների, և մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի այդ դեպքերը ոչ թե նվազեցնենք, այլ բացառենք»,-ասաց նա:

Նույն շարքից