Իրավական 

Կոստանյանը՝ «շան թուլի պես ականջները կտրելու» մասին

analitik.am

Բանակում մահվան ելքով դեպքերը կտրուկ և անհամադրելիորեն նվազել են, այս տարի ինքնասպանության երկու դեպք է գրանցվել.  լրագրողներին այսօր հայտնեց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը,  ապա հավելեց, որ նվազել են նաեւ մահվան ելքով բռնությունների դեպքերը:


Գլխավոր դատախազին հարց տրվեց նաև վերջերս մեքենաների հրկիզումների, ազատամարտիկներին ու ՀԱԿ երկու անդամներին ծեծի ենթարկելու դեպքերի վերաբերյալ: Գ. Կոստանյանը պատասխանեց, որ դրանց վերաբերյալ կա հանցագործության մասին հաղորդում, և համապատասխան մարմինները աշխատում են, իսկ քաղաքական ենթատեքստ ինքը չի տեսնում:   Ինչ վերաբերում է վերոհիշյալ դեպքերից հետո փոխոստիկանապետի այն արտահայտությանը, թե «ականջները շան թուլի պես կկտրի», ապա դատախազը միայն ասաց, որ, անկախ այն բանից, թե վիրավորական արտահայտություններն ում են ուղղված, դրանք անթույլատրելի են:   Բուդաղյանների գործի վերաբերյալ փաստաբան Հայկ Ալումյանի այն հայտարարությունը, թե գործը կարճվել է դատախազի կանխակալ որոշմամբ, Գ. Կոստանյանը չցանկացավ մեկնաբանել, միայն նշեց. «Եթե որևէ մեկը գտնում է, թե պետք է վիճարկել իմ գործունեությունն ու անգործությունը, ապա կարող է դա անել»: 

Նույն շարքից