Լեգենդար The Beatles խմբի հիմնադիրներից մեկին՝ Ջոն Լենոնին պատկանող էլեկտրական Rickenbacker կիթառը Julien's Auctions-ի աճուրդում վաճառվել է 910 հազար ԱՄՆ դոլարով, փոխանցում է BBC-ն: Այդ կիթառի վրա Լենոնն առաջին անգամ նվագել է 1964 թվականին, Սուրբծննդյան համերգների ժամանակ, իսկ 1968 թվականին այն նվիրել է Ռինգո Սթարրին:
Աճուրդի է հանված եղել Ռինգո Սթարրի ընտանիքին ու նրա կնոջը՝ Բարբարա Բախին պատկանող շուրջ 800 իր: Ludwig Oyster հարվածային գործիքը, որով նվագել է Ռինգո Սթարրը, վաճառվել է 2,2 մլն ԱՄՆ դոլարով: