Իրավական 

Դինքի գործով հարցաքննվել է Ստամբուլի նախկին ոստիկանապետը

analitik.am

«Ակօս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով շարունակվող քննության ընթացքում հարցաքննվել է Ստամբուլի նախկին ոստիկանապետ Ջելալեթթին Ջերրահը:

 

Նրա հարցաքննությունը սկսվել է տեղական ժամանակով ժամը 10.00-ին՝ Ստամբուլի արդարադատության պալատում:

 

Նախկին ոստիկանապետը մեկն է այն պաշտոնյաներից, ում անունը շրջանառվում է սպանության կազմակերպման մասին տեղյակ եղած և այն չկանխած անձանց ցանկում:

 

Օրեր առաջ նույն գործի շրջանակներում այլ պաշտոնյաներ են հարցաքննվել: Նրանց թվում եղել է Ստամբուլի փոխքաղաքապետը, ով ժամանակին սպառնացել էր Հրանտ Դինքին և ում «նախազգուշացման» մասին իր հոդվածներից մեկում պատմել էր անձամբ խմբագրապետը: 

Նույն շարքից