Իրավական 

Վրաստանի ՄԻՊ-ը պահանջել է արտաշիրիմել Զուրաբ Ժվանիայի մարմինը

analitik.am

Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Ուչա Նանուշվիլին կարծում է, որ Վրաստանում իշխանափոխությունից հետո սկսված երկրի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան հանգամանքների հետաքննությունն ավելի շատ հարցեր է առաջացրել, և այն պետք է հնարավորինս թափանցիկ դարձնել:

 

Ինչպես տեղեկացնում է Интерфакс գործակալությունը, Նանուաշվիլին հայտարարել է, որ հարցեր կան ինչպես քննության ընթացքում, այնպես էլ ընթացիկ տարում նախկին վարչապետի երկու թիկնապահների և դատական բժշկի ձերբակալության հարցում:

 

Նրա կարծիքով, քանի որ կան շատ հարցեր, և հասարակությունը մեծ հետաքրքրությամբ է հետևում, ապա դատախազությունն այս գործընթացը պարտավոր է շատ թափանցիկ իրականացնել:

 

«Անհրաժեշտ է իրականացնել բոլոր միջոցառումները, ներառյալ՝ հնարավոր արտաշիրիմումը: Կարծում եմ՝ պետք է արվեն բոլոր քայլերը, որպեսզի քննությունը լիարժեք լինի, և հարցեր չառաջանան»,- հայտարարել է նա:

 

Վրաստանի նախկին վարչապետ Ժվանիան մահացել էր 2005թ.-ի փետրվարին: Նրա մահվան պաշտոնական պատճառ էր համարվել դժբախտ պատահարը, սակայն նրա հարազատները պնդում են, որ նախկին վարչապետին սպանել են:

Նույն շարքից