Իրավական 

Գյումրու պետական ուսումնարանի տնօրենին և երկու աշխատողին մեղադրանք է առաջադրվել

analitik.am

Գյումրու №3 արհեստագործական պետական ուսումնարանի տնօրեն Ալբերտ Պետրոսյանին, նրա տեղակալ Սիլվա Խաչիկյանին և ուսումնարանի նյութական պատասխանատու Սամվել Մալխասյանին մեղադրանք է առաջադրվել։  Այս մասին է հայտնում դատական տեղեկատվական համակարգը։


Գյումրու №3 արհեստագործական ուսումնարանի տնօրեն Ալբերտ Պետրոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 308 և 314 հոդվածների առաջին մասերի հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել այն բանում, որ նա 1992 թվականից աշխատելով վերը նշված ուսումնարանի տնօրենի պաշտոնում, 2013թ. դեկտեմբերին ուսումնարան հաճախող ուսանողների իրական թիվը սահմանվածից ավելին ցույց տալու, անհարգելի պատճառով բացակա ուսանողներին ուսումնարանից չհեռացնելու ու անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, իր պաշտոնական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, առանց խորհրդի հաստատման ներկայացնելու՝ կազմել է կրթաթոշակ ստացողների վերաբերյալ պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող բովանդակությամբ կեղծ ցուցակներ և որպես կրթաթոշակի գումարներ նույն ժամանակահատվածում անհիմն ելքագրվել է ընդհանուր 652 հազար 528 ՀՀ դրամի կրթաթոշակի գումարներ: 


Վերը նշված ուսումնարանի տնօրեն տեղակալ Սիլվա Խաչիկյանին ՀՀ քրեական օրենսգրքի 308 և 314 հոդվածների առաջին մասերի հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել այն բանում, որ նա 1992 թվականից աշխատելով վերը նշված ուսումնարանի տնօրենի տեղակալի պաշտոնում՝ պետական ուսումնական հաստատությունում իրականացնելով կազմակերպական-տնօրինչական վարչատնտեսական գործառույթներ և հանդիսանալով պաշտոնատար անձ՝ 2013թ. դեկտեմբերին ուսումնարան հաճախող ուսանողների իրական թիվը սահմանվածից ավելին ցույց տալու, անհարգելի պատճառով բացակա ուսանողներին ուսումնարանից չհեռացնելու ու անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, իր պաշտոնական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, առանց խորհրդի հաստատման ներկայացնելու՝ կազմել է կրթաթոշակ ստացողների վերաբերյալ պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող բովանդակությամբ կեղծ ցուցակներ և որպես կրթաթոշակի գումարներ նույն ժամանակահատվածում անհիմն ելքագրվել է ընդհանուր 652 հազար 528 ՀՀ դրամի կրթաթոշակի գումարներ:


Վերը նշված ուսումնարանի նյութական պատասխանատու Սամվել Մալխասյանին ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի երկրորդ մասի առաջին և երրորդ կետերի ու 325 հոդվածի առաջին մասի հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել այն բանում, որ նա, իր պաշտոնական դիրքն օգտագործելով, յուրացնելու և վատնելու եղանակներով հափշտակել է խոշոր չափերի գումար, ինչպես նաև օգտագործելու նպատակով անձամբ կազմել է պաշտոնական կեղծ փաստաթղթեր:


Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր ՀարությունՄովսեսյանը վերը նշված երեք անձանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է ստորագրություն չհեռանալու մասին։

Նույն շարքից