Իրավական 

Բանկերը կբարձրացնեն դրամով ավանդների տոկոսադրույքները

analitik.am

 

Armlur.am-ը հաղորդում է, որ երկուշաբթի օրվանից հայաստանյան բանկերի մեծ մասը կտրուկ բարձրացնելու է ավանդների դիմաց առաջարկվող տոկոսադրույքները: Տվյալ դեպքում, սակայն, խոսքը վերաբերվում է միայն դրամական ավանդներին, որոնց դիմաց առաջարկվելու է տարեկան մինչև 20 տոկոս: Մինչ այժմ առաջարկվող առավելագույն տոկոսադրույքը 14-ն է եղել: Armlur.am-ի աղբյուրները չեն մանրամասնում, թե արդյոք պահպանվելու են դոլարով կամ եվրոյով ավանդների գործող տոկոսադրույքները: Ամեն դեպքում, բանկերը պարտավոր են մինչև գործող պայմանագրերի ժամկետների ավարտն ավանդատուներին վճարումներ կատարել պայմանագրերում նշված տոկոսադրույքներով: Ենթադրվում է, որ դրամի կտրուկ արժեզրկումից հետո այս քայլն ուղղված է ազգային արժույթի դերի կարևորմանը, ինչպես նաև՝ դրամով ավանդներ ներդրող քաղաքացիների խրախուսմանը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ Armlur.am կայքում

 

 

Նույն շարքից