Իրավական 

ԵԽ-ն կոչ է արել Ադրբեջանին ազատ արձակել Իլգար Մամեդովին

analitik.am

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին անհապաղ ազատ արձակել ադրբեջանցի ակտիվիստ Իլգար Մամեդովին:  Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Contact.az-ը:


Նախարարների կոմիտեն քննարկել է Ադրբեջանի կողմից Մամեդովի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած որոշումը կյանքի կոչելու անհրաժեշտությունը: Միաժամանակ նաև կոմիտեն հիշեցրել է, որ քրեական օրենսգրքի կիրառումն ազատ արտահայտման իրավունքի վրա վերածվել է համընդհանուր խնդրի:


Իլգար Մամեդովը ձերբակալվել է զանգվածային անկարգություններ հրահրելու մեղադրանքով: Սակայն ՄԻԵԴ-ն ավելի վաղ որոշում էր կայացրել, որ վճռի կայացման ժամանակ Մամեդովի իրավունքները խախտվել են:

Նույն շարքից