Փարիզում, դեկտեմբերի 6-ին, կրկին բեմ կբարձրանա Eagles of Death Metal խումբը: Հենց այս խմբի ելույթի ժամանակ էր տեղի ունեցել ահաբեկչական հարձակումը Փարիզի «Բատակլան» թատրոնի վրա:
Սպասվում է, որ նրանց նոր համերգին կմասնակցի նաեւ հանրահայտ U2 խումբը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ի երեկոյան տեղի ունեցած ահաբեկչական հարձակման ժամանակ «Բատակլան» թատրոնում զոհվել էր 89 մարդ, եւս 41 հոգի նույն երեկոյան զոհվել էին Փարիզի այլ հատվածներում իսլամիստների ձեռնարկած հարձակումների հետեւանքով: