Իրավական 

Թուրքիայում ձերբակալված լրագրողներից մի քանիսն ազատ են արձակվել, մյուսները՝ կալանավորվել են

analitik.am

Թուրքիայում ազատ են արձակվել պետական հեղաշրջման փորձ կատարելու մեղադրանքով ձերբակալված լրագրողներից մի քանիսը:

 

Ազատ արձակվածների թվում են թուրքական «Զաման» թերթի գլխավոր խմբագիր Էքրեմ Դումանլըն և ևս 8 լրագրող:

 

Դատարանի վճռով, սակայն, կալանավորվել են Samanyolu մեդիա խմբից Հիդայեթ Քարաջան  և ևս 4 մարդ:

 

Հիշեցնենք, որ Թուրքիայում օրեր առաջ զանգվածային ձերբակալություն էր տեղի ունեցել՝ պետական հեղաշրջման փորձ կատարելու մեղադրանքով:

 

ԵՄ-ն, ԱՄՆ պետդեպն ու այլ միջազգային կառույցներ Թուրքիային քննադատել էին լրագրողների ձերբակալությունների համար, սակայն պաշտոնական Անկարան դրանց կոշտ արձագանք էր տվել՝ պահանջելով չմիջամտել երկրի ներքին գործերին:

Նույն շարքից