Նախօրեին Աֆղանստանի արեւելքում գտնվող Նանգարհար նահանգում անվտանգության ուժերի գործողության ընթացքում «Իսլամական պետության» (արաբական տարբերակում` ԴԱԵՇ) ավելի քան 30 գրոհային է ոչնչացվել, շաբաթ օրը տեղեկացնում է Кhama Press գործակալությունը:
Գործակալության տեղեկության համաձայն, գործողությունն իրականացվել է Աչին շրջանում: Դրա ընթացքում չորս հատուկ ջոկատային վնասվածք է ստացել:
ԻՊ-ը, որն այսօրվա դրությամբ համաշխարհային անվտանգության գլխավոր սպառնալիքներից է, երեք տարվա ընթացքում Իրաքում եւ Սիրիայում զգալի տարածքներ է գրավել: Բացի այդ, արմատական խմբավորումը փորձում է իր ազդեցությունը տարածել Հյուսիսային Աֆրիկայի երկրներում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին: