Առողջապահություն 

Բրոկոլին օգնում է քաղցկեղի դեմ պայքարում

Թեքսասի  A&M առողջության կենտրոնի մասնագետների պանդմամբ` բրոկոլին ոչ միայն օգնում է կանխարգելել քաղցկեղի զարգացումը, այլեւ օգտակար է դրա բուժման համար: Բրոկոլիում առկա նյութերը զսպում են աղիքների  եւ շագանակագեղձի չարորակ ուռուցքների բջիջների զարգացումը` թերապիան ավելի արդյունավետ դարձնելով:

Կենտրոնի գիտնականների խումբը բրոկկոլիի մի օգտակար հատկանիշ է հայտնաբերել. սուլֆորաֆան նյութը, որը պարունակում է  այդ բանջարեղենը, ոչ միայն օգնում է կանխարգելել քաղցկեղը, այլեւ բուժումն ավելի արդյունավետ է դարձնում:

Սուլֆորաֆան նյութը հանդիպում է նաեւ այլ խաչածաղկավոր բանջարեղենների մեջ, օրինակ`  սպիտակ եւ բրյուսելյան կաղամբի մեջ, սակայն ամենից շատ այդ նյութը պարունակվում է հենց բրոկոլիում: Դրա համար էլ գիտնականները խորհուրդ են տալիս սեփական սննդի մեջ ներառել այդ բանջարեղենները կամ էլ դրանց հիմքի վրա ստեղծված սննդային հավելումներ:

Նույն շարքից