Իրավական 

Պակիստանում մահապատժի են ենթարկվել 4 մարդու, որոնցից մեկը Ռուսաստանի քաղաքացի է

 

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Պակիստանի իշխանությունները մահապատժի են ենթարկել 4 մարդու, որոնցից մեկը Ռուսաստանի քաղաքացի է եղել:

 

Ավելի վաղ հայտնվել էր, որ Պակիստանի նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆի դեմ սպանության  փորձ իրականացնելու մեջ մեղադրվող ռուսահպատակ ամբաստանյալի մահապատիժը կայանալու է կիակի օրը: Պակիստանում Ռուսաստանի դեսպանատնից հայտնել էին, որ բանակցությունների արդյունքում հաջողվել էր մահապատժի իրականացումը երկարաձգել, մինչ երկիր կժամաներ ամբաստանյալի մայրը:

 

Հիշեցնենք, որ մահապատժի ենթարկված Ռուսաստանի քաղաքացի ,Վոլգոգրադի բնակիչ Ախլաս Ախլաքը 2003թ.-ին ձերբակալվել , իսկ այնուհետեւ մահապատժի դատապարտվել Պակիստանի նախկին նախագակ Մուշարաֆի դեմ մահափորձ կատարելու մեղադրանքով:

Դատարանը նրան մեղավոր էր ճանաչել ու սահմանել առավելագույն պատժաչափ՝ մահապատիժ: Մեղադրյալը ինքնախոստովանական ցուցմունք չէր տվել մինչեւ վերջ ու մինչ այժմ գտնվում էր բանտում:

 

Նույն շարքից