Իրավական 

Վրաստանի ՊՆ-ն մեղադրել է Սաակաշվիլիին

analitik.am

Վրաստանի պաշտպանության նախարարությունը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլինն և նրա ժամանակվա իշխանություններին մեղադրել է Ուկրաինայում վրացի կամավորկանի մահվան մեջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:  

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ վրացի 32-ամյա կամավորական Ալեքսանդր Գրիգորաշվիլին երկու այլ անձանց հետ զոհվել է Լուգանսկի մարզում տեղի ունեցած բախումների ժամանակ: Նշվում է, որ զոհված կամավորը կռվում էր «Այդար» զորամիավորման կազմում և վերջին առաջադրանքի ժամանակ պաշտպանում էր գյուղերից մեկի հիվանդանոցը: Կիրակի օրը զոհված քաղաքացու մարմինը պետք է տեղափոխվի հայրենիք:

«Անհրաժեշտ է ընդգծել, որ Ալեքսանդր Գրիգոլաշվիլիի մահվան ողջ պատասխանատվությունը կրում են Վրաստանի նախկին իշխանությունները, որոնք վրացիներին կոչ էին անում հայրենիքի սահմաններից դուրս մասնակցել ռազմական գործողությունների»,-նշված է Վրաստանի ՊՆ հայտարարության մեջ, որը ներկայացրել է «Նովոստի-Գրուզիա» պարբերականը: Հայտարարության մեջ նշվում է, որ ՊՆ-ն սգում է իրենց երկրի քաղաքացու մահը և ցավակցում զոհվածի հարազատներին:

Վրաստանի ՊՆ-ը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, որ նման կոչերն արվում են անպատասխանատու  մարդկանց կողմից և թյուրիմացության մեջ են գցում վրացի նախկին և ներկա զինծառայողներին:

«ՊՆ-ն հորդորում է Վրաստանի բոլոր քաղաքացիներին չենթարկվել սադրանքների և չվտանգել իրենց կյանքը»-նշված է Վրաստանի պաշտպանական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:

Նույն շարքից