Իրավական 

Բնապահպանության նախարարության կողմից առգրավված ձուկը հանձվել է Գավառի մանկատուն

analitik.am

ՀՀ բնապահպանության նախարարության կենսաբազմազանության, հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի,  Գեղարքունիքի տարածքային բաժնի և «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի կողմից իրականացված համատեղ շրջայցերի ընթացքում առգրավված տիրազուրկ  87 հատ  «սիգ» տեսակի և 301 հատ «կարաս» տեսակի  ձուկն օրենքով  սահմանված կարգով հանձնվել է «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ և Երևանի լսողական  խանգարումներ ունեցող երեխաների հատուկ  կրթահամալիր:

                                                          
Այս մասին հայտնում են ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունից։

Հաղորդագրության մեջ ասվում է, որ ՀՀ բնապահպանության նախարարության իրականացրած ստուգումների, շրջայցերի ընթացքում բացահայտվել և հաշվարկվել է 62.52 մլն.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս։

 
ՀՀ բնապահպանության նախարարության՝ 15-20.12.2014թ. ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների և Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 1.95մլն.դր.  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 26 որոշում և հաշվարկվել է 62.52 մլն.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես՝ Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված  ապօրինի ծառահատման  գործերի քննության արդյունքում 12 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 600.0 հազ.դր. ընդհանուր  գումարի վարչական տուգանքի որոշումներ:

Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված  ապօրինի ծառահատման գործերի քննության արդյունքում երեք ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 150.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի երեք որոշում  և հաշվարկվել է 767.25հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:   

Երևանի տարածքային ստորաբաժանման կողմից մեկ տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված ջրերի պահպանության նորմերի խախտման համար կայացվել է  200.0 հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 61.68մլն դր գումարի  շրջակա միջավայրին հասցված վնաս:   

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված  փայտանյութի ապօրինի տեղափոխման 
գործերի քննության արդյունքում տասը ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 1.0մլն.դր ընդհանուր  գումարի վարչական տուգանքի 10 որոշում:

Կենսաբազմազանության, հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի,  Գեղարքունիքի տարածքային բաժնի և «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի կողմից իրականացված համատեղ շրջայցերի ընթացքում առգրավված տիրազուրկ  87 հատ  «սիգ» տեսակի և 301 հատ «կարաս» տեսակի  ձուկն օրենքով  սահմանված կարգով հանձնվել է «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ և Երևանի լսողական  խանգարումներ ունեցող երեխաների հատուկ  կրթահամալիր: Առգրավվել է նաև 73 հատ տիրազուրկ ձկնորսական ցանց, 7 հատ խեցգետնորսիչ և 3 թարպ:
  

Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցի ընթացքում հայտնաբերած ձկան ապօրինի որսի համար հաշվարկվել է 72.0 հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: 

Երևանի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում առգրավված տիրազուրկ  53 հատ «սիգ» տեսակի ձուկն օրենքով  սահմանված կարգով հանձնվել է Երևանի լսողական  խանգարումներ ունեցող երեխաների հատուկ  կրթահամալիր:
 

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե հաշվետու ժամանակահատվածում մուտք է եղել 1,87 մլն.դր. գումար: 

Նույն շարքից