Իրավական 

Մարգվելաշվիլին մինչև Նոր տարի ներում կշնորհի մի քանի հարյուր դատապարտյալների

analitik.am

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին մինչեւ Նոր տարի ներում կշնորհի մի քանի հարյուր դատապարտյալների: Այդ մասին դեկտեմբերի 23-ին լրագրողներին հայտնել Է համաներման հանձնաժողովի նախագահ Զվիադ Կորիձեն:


Վրաստանի Սահմանադրության համաձայն՝ ներում շնորհելու իրավունքը պատկանում Է երկրի նախագահին: Համաներման համար առաջարկվող կալանավորների ցուցակները պետության ղեկավարին ներկայացնում են ինչպես Համաներման պետական հանձնաժողովը, այնպես Էլ Գլխավոր դատախազությունը եւ Վրաստանի պատրիարքարանը:

«Ըստ Էության քննարկվում Է 225 հայտ, որոնք բավարարում են բոլոր չափանիշները: Կա եւս ավելի քան 200 հայտ, որոնք չեն բավարարում չափանիշները, բայց հանձնաժողովը քննում Է նաեւ այդ հայտերը: Առաջիկա օրերին, երբ մենք ավարտենք աշխատանքը, երաշխավորագրեր կներկայացնենք նախագահին: Դրանից հետո նախագահը պետք Է որոշում ընդունի, թե երբ Է հրապարակվելու համարներման մասին փաստաթուղթը»,- հայտարարել Է Կորիձեն:


Համաներման հանձնաժողովի անդամները աշխատանքը կավարտեն մինչեւ շաբաթվա վերջը, հաղորդել Է «Նովոստի Գրուզիա»-ն:

Նույն շարքից