Իրավական 

Թուրքական դատարանն ընդդիմադիր Գյուլենին ձերբակալելու օրդեր է տրամադրել

analitik.am

Ստամբուլի դատական իշխանությունները պաշտոնական օրդեր են տրամադրել կրոնական գործիչ, «Հիզմեթ» շարժման ղեկավար Ֆեթհուլլահ Գյուլենի ձերբակալության համար, գրում է РИА Новости-ն։

 

Դատարանը հիմնավորված է համարում կասկածները, որ Գյուլենն «ահաբեկչական կազմակերպություն է ստեղծել և գլխավորում»։

 

Որպես նման որոշման հիմնավորում դատարանը ներկայացրել է հոդվածներ ահաբեկչության դեմ պայքարի մասին օրենքից, համաձայն որի «Հիզմեթ»-ի ղեկավարի գործունեությունը կարող է որակվել որպես ահաբեկչական։

 

«Գյուլենի գործի փաստերի գնահատման արդյունքում հայտնաբերվել են ապացույցներ, որոնք փաստում են նրա կողմից ահաբեկչական կազմակերպության ստեղծման մասին։ Կասկածյալն ավելի քան 10 տարի ապրում է Ամերիկայում։ Քանի որ հնարավորություն չկա նրա հետ կապ հաստատելու և պաշտպանական կողմին լսելու համար, որոշում է կայացվել ձերբակալել նրան՝ ահաբեկչական կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու մեղադրանքով»,- նշվում է դատարանի որոշման տեքստում։

 

Գյուլենի անունը կապվում է ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, նրա որդու և մերձավոր շրջապատի կոռուպցիոն գործունեությունը բացահայտած գաղտնալսումների հետ: ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Գյուլենի արտահանձնման հարցն ԱՄՆ-Թուրքիա բանակցությունների թեմա է դարձել Ուելսում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովում: 

Նույն շարքից