Իրավական 

ՀՀ ոստիկանության աշխատանքից գոհ են հարցվածերի կեսից ավելին. Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիա

analitik.am

1066 երևանցիների շրջանում անցկացված հարցումները պարզել են, որ ՀՀ ոստիկանության աշխատանքի փոփոխությունները՝ վերջին 1 տարվա ընթացքում, հարցվածների 52%-ը դրական է գնահատում, որից 47%-ը՝ «ավելի շուտ դրական», իսկ 5%-ը լիովին դրական։ Ոստիկանության աշխատանքից դժգոհ են 10%-ը, իսկ 26%-ը փոփոխություն այդ աշխատանքներում չի տեսնում։

Հարցումն արդեն 3-րդ տարին է անց է կացրել Երևանում «Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիան», որը փորձել է պարզել, թե ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի աշխատանքը երևանցիներն ինչպես են գնահատում՝ առաջարկելով 1-5 բալանոց սանդղակ։ Երևանցիները ոստիկանապետից գրեթե գոհ են.  նրա աշխատանքը գնահատել են 3,9 բալ։

«Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիայի» Հայաստանում ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանն ընդգծեց, որ 3 բալն արդեն դրական տիրույթում է և շեշտեց, որ ի տարբերություն նախորդ տարվա՝ ոստիկանապետի վարկանիշը մի փոքր ընկել է, ինչը պայմանավորեց հարցման անցկացման ժամանակով, որը համընկել էր ազատամարտիկների, պատգամավորի և այլ քաղաքացիների ծեծի միջադեպերի հետ։

Հարցման միջոցով փորձ է արվել պարզել, թե ինչպես են քաղաքացիները գնահատում մարդաշատ ընդդիմության ակցիաներին ոստիկանության աշխատանքը. պարզվել է՝ կրկին դրական՝ 3,7 բալ։ Ոստիկանության նոր համազգեստը հարցվածների 72%-ի սրտով է։ Ընդհանուր առմամբ՝ գոհ են նաև Պետական պահպանության ծառայության՝ «հրեշտակների» աշխատանքից՝ 58%-ով։

ՀՀ ոստիկանության շտաբի պետի տեղակալ, կազմակերպական վերլուծական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Անդրանիկ Ղազարյանը կարևորեց, որ հարցումը շարունակական բնույթ է կրում, ինչը հնարավորություն կտա տեսնել իրենց «թույլ տեղերը»։ Նա ընդգծեց՝ գնահատականն ընդհանուր առմամբ դրական է:

Անդրանիկ Ղազարյանը նշեց, որ եթե նախորդ տարիներին դրական գնահատականն ավելի կտրուկ էր, որը պայմանավորված էր ոստիկանության բարեփոխումներով։ «Այստեղ դրական քայլերը, հնարավոր է, փոքր են, բայց կարևորը պահպանումն է, իսկ բարեփոխումները շարունակվում են»,-ասաց նա։

Նույն շարքից