Իրավական 

ԵԽ մարդու իրավունքների հարցերով հանձնակատարն անդրադարձել է Ադրբեջանում լրագրողների հետապնդումներին

analitik.am

Այս տարին մարտահրավերներով լի և վտանգավոր տարի էր Եվրոպայի խորհրդի մի շարք անդամ պետությունների իրավապաշտպանների համար: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Նիլս Մուժնիեկսը:

 

«Ամենաբարդ իրավիճակներից մեկը, որ ես նկատել եմ, Ադրբեջանում է, որտեղ իշխանությունները պարբերաբար հետապնդումների են ենթարկում մարդու իրավունքների պաշտպաններին, ԶԼՄ-ների ներկայացուցիչներին և Եվրոպայի խորհրդի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ գործընկերներին: Կալանավորվածների և երկրից պարտադրված հեռացողների թիվն այնտեղ շարունակում է աճել»,- գրել է նա:

 

«Ես կշարունակեմ 2015-ին անել հնարավոր ամենը մարդու իրավունքների համար պայքարի գործում արդարադատության և առաջընթացի հասնելու համար»,- մասնավորապես գրել է նա:

Նույն շարքից