Մշակույթ 

Քիմ Քարդաշյանը որդուն լույս աշխարհ է բերել VIP հիվանդասենյակում

Ինչպես արդեն հայտնել ենք, Քիմ Քարդաշյանը տղա է ունեցել: Ռեալիթի շոուի աստղը ամուսնուն` Քանյե Ուեսթին, շաբաթ օրը որդի է պարգևել: Երեխայի քաշի և հասակի մասին առայժմ տվյալներ չկան:
2F15618000000578-3347401-image-a-10_1449331993704Աստղի պաշտոնական կայքում հաղորդվում է. Ե´վ մայրը, և´ փոքրիկը գերազանց են զգում իրենց: Ծնողները երջանիկ են, նորածինը նրանց մոտ է՝ հիվանդասենյակում:

People-ի փոխանցմամբ՝ 35-ամյա հայուհին ծննդաբերել է օրական 4000 դոլար արժողությամբ VIP հիվանդասենյակում, որն ունի երեք սենյակ, երկու լոգարան, հեռուստացույց, wifi, մինի-բար՝ թարմ հյութերով: Սենյակի ծառայությունների մեջ ներառված է նաև վարսավիրի և դիմահարդարի այցը: Հայտնի է, որ Քիմի սենյակը լի է կապույտ փուչիկներով և բազմաթիվ նվերներով:

2F1839B600000578-3347678-Maternity_ward_Cedars_Sinai_Medical_Center_in_Los_Angeles_where_-a-4_1449361699478Ի դեպ, փոքրիկ Նորթը նույնպես լույս աշխարհ է եկել այս հիվանդանոցում: Ավելացնենք, որ այս հիվանդանոցի ծառայություններից օգտվել են նաեւ Պենելոպա Քրուզը, Pink-ը, Ջեսիկա Սիմփսոնը եւ ուրիշներ:
39

Նույն շարքից