Երեկ լույս աշխարհ է եկել ամերիկյան հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի եւ ռեփեր Քանյե Ուեսթի որդին:
Պապարացիներն արդեն վաղուց հավաքվել են Լոս Անջելեսի Cedars-Sinai Medical Center բժշկական կենտրոնում, որտեղ, ի դեպ, իր բուժման կուրսն է անցնում նաեւ Քլոե Քարդաշյանի ամուսինը՝ Լամար Օդոմը: ԲԿ-ի դիմաց սպասող լրագրողներին հաջողվել է լուսանկարել Քլոե Քարդաշյանին, որը սպիտակ Bentley-ով է եկել հիվանդանոց՝ Քիմին այցելության:
