Իրավական 

Դինքի գործով կալանավորված նախկին պաշտոնյան ազատ է արձակվել

analitik.am

Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի գործով դեկտեմբերի 24-ին ձերբակալված Տրապիզոնի ոստիկանության հետախուզական բաժնի նախկին պետ Ֆարուք Սարըն ազատ է արձակվել: Այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:


Ֆարուք Սարըն որպես «կասկածյալ» դեկտեմբերի 24-ին հարցաքննվել է Ստամբուլի հանրապետական գլխավոր դատախազության ահաբեկչության և կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի դատախազ Դինքի գործը վարող Գյոքալփ Քյոքչուի կողմից: Այն հարցին, թե ինչու նա հանցագործությունից առաջ միջոցներ չի ձեռնարկել այն կանխելու համար, թուրք նախկին պաշտոնյան պատասխանել է, որ «ինքը տեղյակ չի եղել»: 2 ժամ տևած հարցաքննությունից հետո Թուրքիայի քրեական օրենսգրքի «դիտավորյալ սպանության մասին տեղյակ լինելու և միջոցներ չձեռնարկելու» հոդվածի հիման վրա Ֆարուք Սարըն ուղարկվել է Ստամբուլի թիվ 2 քրեական դատարան, որտեղ խափանման միջոց է ընտրվել կալանքը: Սակայն ավելի ուշ հայտնի է դարձել, որ Սարըն ազատ է արձակվել:

Նույն շարքից