Իրավական 

ՀՀ ոստիկանությունում հյուրընկալել են Հայաստանում Չինաստանի նորանշանակ դեսպանին

analitik.am

ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը դեկտեմբերի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Տիան Էրլունին: Ողջունելով հյուրին նշանակման կապակցությամբ` Վլադիմիր Գասպարյանը հույս է հայտնել, որ Հայաստանի և Չինաստանի ոստիկանական կառույցների ավանդական փոխգործակցությունը կշարունակի խորանալ՝ վերածվելով համատեղ աշխատանքի:


Տիան Էրլունը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և հավաստիացրել, որ կարվի ամեն ինչ երկու երկրների իրավապահ համակարգերի գործընկերային հարաբերությունների հետագա ամրապնդման համար: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: 

Նույն շարքից