Իրավական 

Թուրքիայում ուսանողին կալանավորել են նախագահ Էրդողանին վիրավորելու համար

analitik.am

Թուրքիայի Քոնիա նահանգի քրեական դատարանը 16-ամյա ուսանողին կալանելու որոշում է կայացրել՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար, գրում է РИА Новости-ն՝ հղում անելով Hurriyet պարբերականին։

 

Ուսանողը, ում անունը չի նշվում, հայտարարություն է արել մամուլի համար ժողովրդավարական տրամադրված մի խումբ երիտասարդների անունից՝ 1930-ին իսլամիստների կողմից սպանված թուրք սպայի հիշատակին նվիրված արարողության ժամանակ։

 

Հայտարարության մեջ կոռուպցիայի վերաբերյալ մեղադրանքներ են հնչում թուրքական ղեկավարության հասցեին։ Ուսանողը ձերբակալվել էր և հարցաքննության համար տեղափոխվել դատախազություն։

 

Ուսանողը չի ընդունում իր մեղքը՝ հայտարարելով, որ չի ցանկացել վիրավորել ոչ մեկի և որևէ խմբավորման անդամ չէ։

 

«Իմ պաշտպանյալն ասել է այն, ինչ մարդիկ ազատ քննարկում են Facebook և Twitter սոցկայքերում։ Եթե 16-ամյա պատանուն ձերբակալում են նախագահին վիրավորելու համար, նշանակում է, որ մի բան այն չէ այս երկրում»,- նշել է ուսանողի փաստաբան Բարըշ Իսփիրը։

Նույն շարքից